Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Բաքվի ռազմական դատարանում մեկնարկել է ԼՂ նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով հերթականդատական նիստը:
Դատավարությունն ընթանում է Բաքվի զինվորական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Վարդանյանի գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։ Նախկինում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուսին և քննել մեկ վարույթում, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։
Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։
Շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին: