Հնարավոր կլինի ԿԳՄՍ բազայից լավագույն մասնագետներին տնօրեններ գործուղել տարբեր դպրոցներ

Մենք կկարողանանք ԿԳՄՍ բազայից լավագույն մասնագետներին տնօրեններ գործուղել այն դպրոցներ, որտեղ ունենք խնդիրներ: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Սա մի բարեփոխում է, որն ուղիղ ազդեցություն է ունենալու միջավայրի վրա, այդ թվում նաև բիզնես միջավայրի վրա»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ հնարավոր կլինի ներգրավել գործընկերների, ովքեր տարբեր ծառայություններ կմատուցեն և դրանք կլինեն որակյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ մեր երկրում առկա խնդիրներից մեկին, երբ տասնյակ տարիներ նույն մարդն է տնօրինում դպրոցում:

«Մենք ասում ենք պետք է աշխատանքը չափվի, եթե մենք տեսնում ենք, որ մարդը որակյալ աշխատանք է կատարում թող 30 տարի ինքն աշխատի: Սիրում է այդ աշխատանքը և պետության սահմանած նշաձողերը հաղթահարում է, էլ ինչի ենք մենք խնդիր դնում, որ մարդը պետք է չաշխատի»,- ասաց Փաշինյանը:

 

25 Նոյեմբեր, 2021 11:58
Վեր