Ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին. Սեյրան Օհանյան Zarkerak - Ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին. Սեյրան Օհանյան
Zarkerak Zarkerak - Ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին. Սեյրան Օհանյան
Ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին. Սեյրան Օհանյան

Ուժի սպառնալիքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին. Սեյրան Օհանյան

Ըստ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային փորձի՝ դրանց լեգիտիմության կարևոր չափանիշներն են միջազգային օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, սահմանների անխախտելիությունը, որը կարող է փոխվել միայն խաղաղ ճանապարհով՝ կողմերի համաձայնությամբ: Այս մասին սահմանազատման թեմայով հրավիրված նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա ընդգծեց, որ սահմանազատման համար անհրաժեշտ պայման է, որպեսզի հակառակորդ պետությունները դառնան խաղաղ ապրելու պատրաստ հարևաններ, պետություններ, հատկապես ունենալով պատշաճ մակարդակի դիվանագիտական հարաբերություններ և փոխվստահություն:

«Ողջ գործընթացը պետք է իրականացնի հարևան պետությունների կառավարություններից ստեղծված խառը հանձնաժողովը՝ հիմք ընդունելով սահմանների վերաբերյալ օրենսդրությունը, միջազգային փորձը, պատմական ժառանգությունը և նոր սահմանների ազդեցությունը երկրի տնտեսության, ինժեներական ենթակառուցվածքների, օբյեկտների ու սահմանամերձ բնակչության կեսունակության վրա: Իսկ մեզ համար նպատակային է օգտագործել միջազգային և ազգային նորմերով ամրագրած տեղեկություններ, որոնք բխում են ՀՀ շահերից և կարող են օգտակար լինել ՀՀ և Արցախի խաղաղ ու արժանապատիվ կեցությունն ապահովեու նպատակով: Պետությունը պետք է իմանա, թե ինչ է ուզում, որոնք են առաջնահերթությունները և դրա շրջանակներում պահանջարկ ձևավորի»:

Օհանյանի գնահատմամբ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ պայմաններ չկան, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը՝ օգտագործելով որոշ հիբրիդային էլեմենտներ, այնուհետև 44-օրյա պատերազմի ընթացքում խախտելով զինված հակամարտութան օրենքները և միջազգային մարդասիրական նորմերը՝ լայնամասշտաբ հարձակողական գործողություններով օկուպացրել է Արցախի Հանրապետության Հադրութի, Շուշիի, մասամբ Մարտակերտի, Մարտունիի և Ասկերանի  շրջանները, փաստացի տիրացել է Արցախի մեծ մասին և ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք ու ամրանում է իր համար շահավետ դիրքերում: «Ադրբեջանը չի փոխել իր հռետորաբանությունն ու հայատյացությունը և սողացող պատերազմի սկզբունքներվ՝ տարածքներ պոկելու մեթոդով իր համար GPS -ներով միակողմանի սահմանազատում և սահմանագծում է իրականացնում՝ հատկապես Սյունքում ճանապարհների ապաշրջափակման՝ Զանգեզուրի միջանցքի անվան տակ»:

Նա նաև նշեց, որ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները՝ այն է նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, միաժամանակ, միջազգային հստակ գնահատական չի տրվել Ադրբեջանի կատարած հանցագործություններին:    

Օհանյանը շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: «Ուժի սպառնալքով տարածքային խնդիրների լուծումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաներին, այդ թվում Հելսինկյան սկզբունքերի հիմնարար դրույթներին: ՀՀ-ն չունի որևէ միջազգային իրավական պարտավորվածություն՝ հիմք ընդունելու առանց որևէ քարտեզի, ընդ որում՝ առանց որևէ բացատրագրերի արձանագրված սահմանները, առավե ևս երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին»:

25 Նոյեմբեր, 2021 12:07
Վեր