Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում Zarkerak - Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Zarkerak Zarkerak - Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում
Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Նոր նշանակում վարչապետի աշխատակազմում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Նարինե Կյուրեղյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետ:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերն ու Նարինե Կյուրեղյանի դիմումը`

1. Նարինե Կարենի Կյուրեղյանին 2025 թվականի փետրվարի 7-ից նշանակել Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.3-Ղ3-4)։

2. Նարինե Կարենի Կյուրեղյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ։

07 Փետրվար, 2025 19:25
Վեր