Սյունիքի յոթ այլընտրանքային ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է, երթևեկելի է. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց Սյունիքի մարզում կառուցվող ճանապարհների ընթացքի մասին տեղեկություն:

«Յոթ այլընտրանքային ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է, երթևեկելի է: Տաթև-Աղվանիի հիմնական հատվածը Մ2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Մեր գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է, նաև Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որպեսզի մենք այդ հատվածը շրջանցենք և ավելի կարճ դուրս գանք դեպի Սիսիան:

Այդ մեկ ճանապարհը, եթե համարենք՝ ավարտված է, 6 ճանապարհների վրա բավականին ակտիվ տեմպով աշխատանքներ են ընթանում: Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում: Առաջիկայում այդ երեք հատվածներում նույնպես կփորձենք շինարարական աշխատանքներ սկսել»,- ասաց Սանոսյանը:

25 Նոյեմբեր, 2021 12:26
Վեր