Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին Zarkerak - Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին
Zarkerak Zarkerak - Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին
Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան փտրվարի 8-ի առավոտյան պաշտոնապես անջատվել են ռուսական էներգահամակարգից և պատրաստվում են փետրվարի 9-ին միանալ եվրոպական էներգետիկ ցանցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Associated Press-ը

«Բալթյան էներգետիկ համակարգը վերջապես մեր ձեռքում է, այն լիովին մեր վերահսկողության տակ է»,- լրագրողներին ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչինասը։

Նշվում է, որ Բալթյան էներգահամակարգը խորհրդային շրջանի էներգահամակարգից անջատվելուց հետո 24 ժամ կաշխատի ինքնուրույն։ Եթե ​​ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա կիրակի՝ փետրվարի 9-ի կեսօրից հետո էներգահամակարգը կմիավորվի եվրոպական էներգետիկ ցանցերի հետ՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Լեհաստանի միջոցով:

08 Փետրվար, 2025 18:10
Վեր