Առողջապահության նախարարը՝  սննդի կետերում թունավորման դեպքերի մասին

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ սննդի կետերում թունավորման դեպքերին։

«Հիվանդությունների վերահսկման կենտրոնն իր գործառույթների շրջանակում ամբողջական ուսումնասիրում է, ՍԱՊԾ-ն էլ՝ իր գործառույթների շրջանակում, և միասնական բոլոր դեպքերի արդյունքում գուցե ինչ-որ կանխարգելիչ, ավելի մեծաթիվ այցելությունների, ստուգումների կարիք լինի, որպեսզի բացառենք նման թունավորումների դեպքերը», - ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է ջրից թունավորման վարկածին, Ավանեսյանը նշեց, որ ջրից նմուշառումներ պարբերաբար արվում են:

«Դա արվում է ամբողջ հանրապետության տարածքով, և որևէ շեղում այս պահին գրանցված չէ», - ասաց նախարարը:

25 Նոյեմբեր, 2021 12:34
Վեր