Քովիդի դեմ վերապատվաստելու հարցում պետք է մենք որոշումներ կայացնենք. ՀՀ վարչապետ

Կորոնավիրուսով պայմանավորված բարեբախտաբար ունենք թվերի անկում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց թվերի նվազման հետ կապված իր դիտարկումը, ըստ որի նախ և առաջ մեծ դեր են ունեցել դպրոցական արձակուրդները և երկրորդ պատճառն այն է, որ 2 դեղաչափ պատվաստանյութ ստացած քաղաքացիների թիվը զգալի աճել է այս ընթացքում.

«Մենք ի սկզբանե գիտեինք, որ երբ 2 դեղաչափի՝ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը մոտավոր հաշվարկներով հատեր, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն: Այսօր արդեն լիարժեք պատվաստանյութ ստացած քաղաքացիների թիվն հատել է 400 հազարի շեմը»,-  ասաց վարչապետը և հավելեց, որ այս թիվը որևէ կերպ մեր զգոնությունը չպետք է թուլացնի:

Վարչապետը նաև անդրադարձ կատարեց պատվաստումային գործընթացի սկզբնական շրջանում պատվաստված քաղաքացիների կրկին պատվաստվելու անհրաժեշտությանը:

«Շատ կարևոր  է արձանագրել, որ ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու հարցում պետք է մենք մոտեցումներ և որոշումներ կայացնենք»,- նշեց  նա, հավելելով, որ այդ ամենը կարվի ԱՀԿ-ի առաջարկությունների հիման վրա:  

 

25 Նոյեմբեր, 2021 12:35
Վեր