Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է Zarkerak - Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
Zarkerak Zarkerak - Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է
Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարվել է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին, մարվել՝ 20։00-ին: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։

08 Փետրվար, 2025 23:58
Վեր