Որն է «Արմեդ»-ի և ԱՎԾ-ի ներկայացրած կորոնավիրուսից մահացածների տվալների անհամապատասխանության պատճառը

«Արմեդ» համակարգը ժամանակին չի կարողացել ամրագրել մահերի բոլոր դեպքերը, իսկ Վիճակագրական կոմիտեն տվյալները նաև այլ տեղեկատվական հարթականերից ամփոփեով՝ ամբողջական պատկեր է ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ «Արմեդ» համակարգում և ԱՎԾ-ի ներկայացրած կորոնավիրուսից մահացածների տվալների անհամապատասխանության պատճառը լինել այն, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնային մահերի վիճակագրությունը չի վարվում նախարարության կողմից:  

Նախարարը նշեց, որ ԱՎԾ-ն ամփոփում է  հանրապետության բոլոր տեղեկատվական հոսքերը և ամփոփված տվյալներ է ներկայացնում: ««Արմեդ» համակարգը ներդրվել է հընթացս, մենք շատ արագ կերպով՝ 2019 թ-ի վերջից անընդհատ բարելավել ենք այդ համակարգում ներբեռնվող տվյալների թե որակը, թե ամբողջությունը: Հարցը կուսումնասիրվի և կպարզենք, թե որ բացերի հետևանքով է, որ որոշ տվյաներ ամբողջական տեղեկատվական բազայում արտացոլվել է, բայց «Արմեդ» համակարգում դրանք չեն եղել»:  

 

25 Նոյեմբեր, 2021 12:43
Վեր