Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միայն 2024 թվականին պետական բյուջե է վճարել ավելի քան 101 մլրդ դրամ հարկ։ Ընդ որում, Հայաստանի հանքարդյունաբերության հսկան վճարած հարկերի մասով արդեն մի քանի տարի շարունակ նոր ռեկորդներ է սահմանում։ Այս նկատելի առաջընթացի մասին օրերս խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԶՊՄԿ-ն լինելով Հայաստանի ամենախոշոր հարկատուն կենսական և ռազմավարական նշանակություն ունի ընդհանուր տնտեսության համար։ Կոմբինատի հարկային վճարների շնորհիվ իրականացվում են բազմաթիվ պետական ծրագրեր, այդ թվում նաև անվտանգային ծրագրեր։ Այն նաև Հայաստանի ամենառանցքային մարզերից մեկի՝ Սյունիքի, սոցիալ-տնտեսական «թթվածնային» պաշարն է, որը ապահավում է մարզի բնականոն կյանքն ու առաջընթացը։ Եվ ահա, այս իրավիճակում օրեր առաջ հայտնի դարձավ, որ կոմբինատում լարվածություն է առաջացել։ Սկսվել է գործադուլ, որի պատճառով արդյունաբերական հսկայի որոշ գործառույթներ լիարժեք չեն իրականացվում և պղնձնամոլիբդենային կոմբինատը օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրում և այս օրերին արդեն 3-ից 4 մլրդ դրամ է կորցրել, որն ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենում նաև պետական բյուջեի մուտքերի վրա։
Առաջին հայացքից թվում է, որ տեղի ունեցողը ընդամենը սոցաիալական հարց է, մարդիկ ուզում են աշխատավարձի բարձրացում և իրենց պահանջը բավարարելու համար դիմել են գործադուլի։ Սակայն կոմբինատի շուրջ տեղի ունեցող զարգացումները և դրանց ազդեցությունը պեական բյուջեի վրա փաստում են, որ իրականում որոշ շրջանակներ և անհատներ օգտվելով առիթից սկսել են սաբոտաժ իրականացնել ոչ միայն կոմբինատի դեմ, այլև Հայաստանի։
Գործին սկսել են խառնվել այսպես ասած բնապահպանական որոշ շրջանակներ, որոշ քաղաքական ուժեր, որոնք ըստ տարբեր լուրերի սկսել են գործադուլավորների գործողություններն ուղղորդել իրենց տերերի անձնական և քաղաքական շահերի սպասարկման համար և փորձում են կոմբինտում ճգնաժամն ավելի խորացնել։ Ի դեպ արդեն երևում են նաև այն մարդկանց ականջները, որոնք բնապահպանական «մարտեր» էին մղում նաև Ամուլ սարի շահագործման դեմ։ Հիմնականում նրանք են, որոնք ամեն գնով փորձում են տորբեդահարել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը։ Այդ մարդկանց մեծ մասը հայտնի են իրենց հակապետական գործունեությամբ, նրանց նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի տնտեսությունը չհզորանա։ Ի դեպ, նման քաղաքականություն որդեգրել է նաև Ադրբեջանը։ Հիշենք թեկուզ Ալիևի ջղաձգումները, երբ Հայաստանում որոշում են որևէ արդյունաբերական խոշոր ծրագիր իրականացնել։
ԶՊՄԿ-ում տեղի ունեցողը արդեն վերածվում է ազգային տնտեսական և քաղաքական խոշոր խնդրի, եթե սաբոտաժի դեմ հստակ գործողություններ չիրականացվեն, ապա պետությունը հսկայական տնտեսական և քաղաքական վնասեր է կրելու և Ալիևի հերթական երազանքներից մեկը՝ տարատեսակ փրկիչների ու կասկածելի բնապահպանների թեթև ձեռքով, իրականություն է դառնալու, Հայաստանի տնտեսությունը կոլապսի առաջ է կանգնելու։
Կոմբինատի սեփականատերը պետությունը չէ, պետությունը փոքր չափաբաժին ունի այդ ձեռնարկությունում, սակայն ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսությունը սնուցող գլխավոր հսկան է և պետությունը չպետք է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ձեռնարկության շուրջ ծավալվող իրադարձություններին հետևի դիտորդի կարգավիճակով։ Սա սաբոտաժ է պետության դեմ, և այդ սաբոտաժը պետք է հնարավորին կարգով արագ կանգնեցվի։
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։