Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող Al-Beruniy շախմատի միջազգային շրջանային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը խաղացին իրար դեմ։ Գրանցվեց ոչ ոքի։
Նրանք 4,5-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Հայ գրոսմայստերներից կես միավոր է հետ ուզբեկ Մուխիդին Մադամինովը։
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր։ Հայտնում է NEWS.am SPORT-ը։