Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի ռադիոհեռուստատեսության Սահաբ ցանցի հայերեն ալիքի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ Թեհրանում հայ համայնքի շրջանում անցկացվել են սեղանի թենիսի և շախմատի մարզական մրցումներ, գրում է parstoday.ir-ը:
Մրցումները, որոնք կազմակերպել էր «Նայիրի» մարզամշակութային միությունը, երեկ՝ ուրբաթ, ավարտվեց հաղթողների մրցանակների և գնահատագրերի հանձնմամբ։
Հարկ է նշել, որ Իրանի հայ քրիստոնյաներն այս երկրում 3000 տարվա պատմություն ունեն։ Նրանք մեծ դեր են ունեցել 1979-ի հեղափոխության հաղթանակի մեջ բռնակալ իշխանության դեմ և երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու գործում։ Իրանի դեմ Սադդամի ռեժիմի պարտադրված պատերազմի ժամանակ իրանահայ հայրենակիցները մյուս մարտիկների կողքին մեկնել են ռազմաճակատի առաջին գիծ և այդ ճանապարհին հեղափոխությանը նվիրել նահատակներ, անձնուրացներ և ազատորդիներ։
Ըստ վիճակագրության՝ հայերը Իրանի հեղափոխության համար տվել են շուրջ 120 նահատակներ։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Իմամ Խամենեին ամեն տարի այցելում է հայ նահատակների արժանապատիվ ընտանիքներին և հարգելով նահատակների հիշատակը՝ մխիթարում է նրանց ընտանիքներին։