Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները Zarkerak - Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները
Zarkerak Zarkerak - Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները
Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները

Ստեփանավանի համայնքապետարանում քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ստեփանավանի համայնքապետարանում այսօր անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը, Ստեփանավան ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանը, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Ստեփանավանի ՄՍԾ պատասխանատու պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետի աշխատակազմը:

Քննարկվել են Աշոտաբերդ թաղամասում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, համակարգվել առաջիկա անելիքները՝ կապված հրդեհից տուժած անձանց կարիքների առաջնային գնահատման և ըստ հրատապության՝ բնակիչներին տրամադրվող անհրաժեշտ օգնության գործընթացի հետ։

Հստակեցվել է դպրոցահասակ երեխաներին տրամադրվող գրենական պիտույքների, անհրաժեշտ պարագաների, դեղորայքի կարիք ունեցող անձանց տրամադրվելիք օգնության ցանկը։

Հայկական Կարմիր խաչի Ստեփանավանի մասնաճյուղի ղեկավարը ներկայացրել է ՀԿԽ ընկերության կողմից նախատեսված աջակցությունը, որն այսօր կբաշխվի տուժած ընտանիքներին:

Հանձնարարվել է խիստ հետևողական լինել քաղաքացիների կարիքներին, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները։

09 Փետրվար, 2025 13:16
Վեր