Կահիրեում կանցկացվի Պաղեստինի հարցով Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը Zarkerak - Կահիրեում կանցկացվի Պաղեստինի հարցով Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը
Zarkerak Zarkerak - Կահիրեում կանցկացվի Պաղեստինի հարցով Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը
Կահիրեում կանցկացվի Պաղեստինի հարցով Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը

Կահիրեում կանցկացվի Պաղեստինի հարցով Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 27-ին Կահիրեում կկայանա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովը Պաղեստինի հարցով։ Այսպիսի հայտարարություն է արել Եգիպտոսի ԱԳՆ-ը։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում կայացած խորհրդակցությունների արդյունքների հիման վրա որոշվել է, որ փետրվարի 27-ին Կահիրեում տեղի կունենա Արաբական լիգայի արտակարգ գագաթնաժողովը»,-ասվում է Եգիպտոսի ԱԳՆ-ի տարածած հատուկ հաղորդագրության մեջ։

Եգիպտոսի ԱԳՆ-ը նշել է, որ գագաթնաժողովը նախատեսում է քննարկել «պաղեստինյան ուղու վերջին իրադարձությունները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում», իսկ գագաթնաժողովը տեղի կունենա Պաղեստինի խնդրանքով։

Նախօրեին Asharq Al-Awsat թերթը հայտնել էր Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ Արաբական լիգայի գագաթնաժողովի հնարավոր անցկացման մասին՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակությունը պնդում էր, որ հանդիպման հիմնական նպատակը կլինի «համակարգել գործողությունները՝ հակազդելու պաղեստինցիներին Գազայի հատվածից տեղահանելու ծրագրերին» և քննարկել «անկլավը վերականգնելու ծրագրերը»:

Այնուհետև, գալիք գագաթնաժողովի մասին տեղեկությունը հաստատել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին։

09 Փետրվար, 2025 13:50
Վեր