Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:00-ի սահմանում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։