Գյումրիի սպորտային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել. իրականացվել են քանդման աշխատանքներ Zarkerak - Գյումրիի սպորտային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել. իրականացվել են քանդման աշխատանքներ
Zarkerak Zarkerak - Գյումրիի սպորտային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել. իրականացվել են քանդման աշխատանքներ
Գյումրիի սպորտային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել. իրականացվել են քանդման աշխատանքներ

Գյումրիի սպորտային համալիրի տանիքում հրդեհ է բռնկվել. իրականացվել են քանդման աշխատանքներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 9-ին՝ ժամը 08:42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի (մոտ 700 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 300 քմ հատված, փայտե առաստաղից մոտ 150 քմ հատված և ջերմահարվել է փայտե կառուցատար-րերի մոտ 100 քմ հատվածը:

Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:

09 Փետրվար, 2025 15:52
Վեր