Տավուշի մարզպետարանում քննարկվել են 2022 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերը

 

 

Նոյեմբերի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ: Քննարկվել են մի շարք առանցքային հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը և մարզում իրականացվող 2021 թ. սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։ Քննարկվել են նաև այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք կիրականացվեն 2022 թվականին:

Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են մարզում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն: Այնուհետև մարզպետը տվել է նոր հանձնարարականներ առաջիկա անելիքների վերաբերյալ:

25 Նոյեմբեր, 2021 12:43
Վեր