Ինչո՞ւ է ԱՎԾ-ի հրապարակած կորոնավիրուսի հետևանքով մահացածների տվյալները տարբերվում ԱՆ թվերից․ նշանակված է քննություն

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է կորոնավիրուսի հետևանքով մահվան տվյալներ, որոնք նախկինում Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների հետ ունեն շեղում:Այս մասին կառավորության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով  նշանակված է քննություն, որպեսզի մենք պարզենք, թե ինչն է մահերի վիճակագրությունների տարբերությունը։ Պետք է հասկանանք, վերստուգենք, թե այդ մահերից որքանն է  իրոք եղել կովիդի հետևանքով, որքանը՝ այլ պատճառով», - հայտնեց վարչապետը։

Նա նշեց, թե մոտ 700 տարբերության մասին է խոսքը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե տարվա ավարտին պետք է շեղումներ չլինեն:

Վարչապետն էլ ընդգծեց՝ ամեն դեպքում, իրավիճակը պետք է լրջությամբ քննեն՝ հասկանալու, թե որտեղ է եղել բացթողում:

«Պարզենք՝ որևէ չարամատություն եղե՞լ է որևէ մեկի կողմից որևէ տվյալ թաքցնելու։ Մի բան ակնհայտ է՝ ՀՀ կառավարությունը երբեք որևէ այդպիսի մղում չի ունեցել», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

25 Նոյեմբեր, 2021 13:01
Վեր