Ներմուծված էլեկտրական մեքենաները պահեստամասերի վերածելու դեպքերի համար կսահմանվեն խոշոր տուգանքներ Zarkerak - Ներմուծված էլեկտրական մեքենաները պահեստամասերի վերածելու դեպքերի համար կսահմանվեն խոշոր տուգանքներ
Zarkerak Zarkerak - Ներմուծված էլեկտրական մեքենաները պահեստամասերի վերածելու դեպքերի համար կսահմանվեն խոշոր տուգանքներ
Ներմուծված էլեկտրական մեքենաները պահեստամասերի վերածելու դեպքերի համար կսահմանվեն խոշոր տուգանքներ

Ներմուծված էլեկտրական մեքենաները պահեստամասերի վերածելու դեպքերի համար կսահմանվեն խոշոր տուգանքներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը նախատեսում է խստացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման վերահսկողությունը և բացառել դրանց ապամոնտաժման դեպքերը պահեստամասերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են որոշ կատեգորիաների էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը։ Սա նպաստել է, որ նման տրանսպորտային միջոցների ներմուծումն ավելի շահավետ դառնա։ 

Սակայն, ըստ կառավարության գնահատման, որոշ ներկրողներ օգտվում են արտոնությունից ոչ թե մեքենաները շահագործելու, այլ դրանց ապամոնտաժմամբ և պահեստամասերի վաճառքով զբաղվելու համար՝ խուսափելով համապատասխան հարկերից։ Սա տնտեսվարողների համար ստեղծում է անարդար մրցակցային պայմաններ։ 

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ ավելացնելով խախտումների համար նոր տուգանքներ․ եթե ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չի գրանցվում, սեփականության իրավունքը չի ձևակերպվում, ապա նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ 

Եթե ներմուծված էլեկտրական մեքենան մեկ տարվա ընթացքում հանվում է հաշվառումից (բացառությամբ վթարի մասին ՆԳՆ տեղեկանքի առկայության), ապա ներմուծողին կտուգանեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ 

Նախագծի ընդունմամբ կառավարությունը նպատակ ունի կանխել մեքենաների ներմուծման կեղծ սխեմաները, երբ դրանք երկրում գրանցման չեն ենթարկվում և փոխարենը ապամոնտաժվում են պահեստամասերի համար, խթանել օրենքով սահմանված կարգով գործելու պարտավորությունը և ապահովել արդար մրցակցություն ավտոպահեստամասերի շուկայում, ապահովել պետական եկամուտների աճը`կանխելով հարկերից խուսափելու դեպքերը։

Փոփոխությունների նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

10 Փետրվար, 2025 11:54
Վեր