Ադրբեջանը փորձում է հնարավորինս թանկ վաճառել իր համաձայնությունը՝ խաղաղության պայմանագրին. Էդգար Վարդանյան Zarkerak - Ադրբեջանը փորձում է հնարավորինս թանկ վաճառել իր համաձայնությունը՝ խաղաղության պայմանագրին. Էդգար Վարդանյան
Zarkerak Zarkerak - Ադրբեջանը փորձում է հնարավորինս թանկ վաճառել իր համաձայնությունը՝ խաղաղության պայմանագրին. Էդգար Վարդանյան
Ադրբեջանը փորձում է հնարավորինս թանկ վաճառել իր համաձայնությունը՝ խաղաղության պայմանագրին. Էդգար Վարդանյան

Ադրբեջանը փորձում է հնարավորինս թանկ վաճառել իր համաձայնությունը՝ խաղաղության պայմանագրին. Էդգար Վարդանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք բանակցային գործընթացի նոր փուլի նախաշեմին ենք գտնվում. վարչապետի հանդիպումը Վենսի հետ, նախատեսված է հանդիպում Մակրոնի հետ, գիտենք նաև, որ վարչապետը մասնակցելու է Մյունխենի անվտանգության կոնֆերանսին, այնտեղ, ըստ նախնական անոնսի, լինելու է նաև Ադրբեջանի նախագահը, այս առումով կարծում եմ՝ կոնտակտներ լինելու են տարբեր խաղացողների միջև և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման շոշափվելու է: Կարծում եմ՝ այս ամենով է նաև պայմանավորված այն, որ վարչապետը հիմա հոդված է հրապարակել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ հրապարակված հոդվածի նաև այլ պատճառ կա. «Հոդվածը հրապարակվել է նաև այն պատճառով, որ վերջին շրջանում Ադրբեջանի փորձագիտական շրջաններում, մեդիայում ինտենսիվացել են խոսակցություններն առ այն, որ Հայաստանը պատրաստվում է նոր պատերազմի և որ Ադրբեջանը պետք է դրա դեմ ինչ-որ գործողություններ իրականացնի, նույնիսկ երբեմն հնչում են տեսակետներ, որ թույլ չեն տա՝ Հայաստանն իր ուզած պահին այդ պատերազմը սկսի, իրենք իրենց ուզած պահին այն կիրականացնեն: Անհրաժեշտ էր, որ այս ամենին պաշտոնական Երևանի կողմից լիներ արձագանք, վարչապետի հոդվածն հենց այդ արձագանքն է»:

Խոսելով հոդվածում արծարծված հարցերի մասին՝ քաղաքագետը նշեց. «Ինչպես ասվում է վարչապետի հոդվածում՝ չնայած վերը նշվածին, գետնի վրա կան որոշակի գործողություններ, որոնք զգուշավոր օպտիմիզմ են ներշնչում. կա դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, որը շարունակվում է, կան հանդիպումներ, նաև գիտենք, որ խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, երկու կետերի հետ կապված էլ Հայաստանն առաջարկներ է արել և սպասում է Ադրբեջանի պատասխանին, իրականում պատկերը հակասական է: Վարչապետի հոդվածի մեջ էլ տեսա այդ հակասությունը: Փաշինյանը հոդվածի սկզբում շատ հիմնավոր կերպով ներկայացնում է այն խոսույթը, որն այսօր առկա է Ադրբեջանում, այն է հետաքրքիր, որ վարչապետը նշում է երկու տարբերակ՝ ասելով, որ այս ամենը կարող է նշանակել հետևյալը՝ կա՛մ Ադրբեջանը մտածում է, որ Հայաստանը պատրաստվում է հարձակվել իր վրա, կա՛մ ինքն է ցանկանում հարձակվել Հայաստանի վրա, երրորդ հիպոթեզ առաջ չի քաշվում»:

Վարդանյանը նշեց, որ կա նաև այդ երրորդ հիպոթեզը. «Փաշինյանը նշում է, որ առաջին տարբերակը լրիվ անհիմն է և ասում է, որ ռեալ սպառնալիքներ են գեներացվում Ադրբեջանում, նա նշում է, որ էսկալացիայի որևէ նախադրյալ չկա, իսկ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Վերջում Ադրբեջանին կոչ է անում, որ հրաժարվի բեմականացված գործողություններից և էսկալացիաների բեմականացված քաղաքականությունից, այստեղ է հակասությունը: Ստացվում է, որ Ադրբեջանի այդ հռետորաբանությունը բեմականացված է, սրանից կարող ենք ենթադրություն անել, որ առաջին մասում նշված երկու տարբերակի հետ երրորդն էլ կարող է լինել, այսինքն՝ իրականում Ադրբեջանը համոզված է, որ Հայաստանը չի հարձակվելու իր վրա, բայց նաև չունի պլան՝ Հայաստանի վրա հարձակվելու,  ցանկանում է այդ բեմականացված գործողություններով  ճնշում բանեցնել բոլոր կողմերի վրա՝ այդ թվում միջազգային խաղացողների, և իր սեփական բանակացային դիրքերն ավելի ամրապնդել:

Նա փորձում է ցույց տալ, որ յուրաքանչյուր պահի կարող է էսկալացիա լինել և եթե միջազգային հանրությունը չի ուզում, որ այդ էսկալացիան լինի, ուրեմն ինքը պետք է դրա դիմաց շատ բաներ ստանա, այսինքն՝ Ադրբեջանը փորձում է հնարավորինս թանկ վաճառել իր համաձայնությունը՝ խաղաղության պայմանագրին: Օրինակ՝ կարող է ուզել երաշխիքներ, որ իր նկատմամբ ճնշումներ չեն բանեցվելու միջազգային ասպարեզում: Կարծում եմ՝ երրորդ հիպոթեզը գոյություն ունենալու իրավունք ունի, իմ կարծիքով այն բավականին ծանրակշիռ հիպոթեզ է»:

Այս ամենի ֆոնին խոսելով նաև ՌԴ արտգործնախարությունից հնչող այն հայտարարությունների մասին, որ Մոսկվան դեմ է Երևանի և Բաքվի միջև հապճեպ փաստաթղթերի ստորագրմանը և բացարձակ կործանարար է համարում Արևմուտքի գիծը Հարավային Կովկասում՝ Էդգար Վարդանյանն ասաց. «Սպասելի է, որ նման հայտարարություններ պետք է լինեն, մանավանդ, երբ Կրեմլում տեսնում են, որ կարծես թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր փուլ է մտնում և հասկանում են նաև, որ իրենց մասնակցությունն այս առումով առկա չէ: Իրենք խաղից դուրս են մնում և, բնականաբար, պետք է իրենց մտահոգությունը հայտնեն և փորձեն  որևէ կերպ գոնե ինչ-որ մասնակցություն ունենալ այս գործընթացին: ՌԴ-ն փորձում է գոնե մինիմալ ներկայություն ապահովել Հարավային Կովկասում, չեմ կարծում, որ նման ամբիցիա կարող է ունենալ, որ իր նախկին դիրքերը կարողանա վերականգնել»:

 

Աննա Բզնունի

10 Փետրվար, 2025 14:27
Վեր