Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը ներկայացնող Աննա Բադալյանը Իսպանիայում կայացած գեղարվեստական մարմնամարզության XIII Torneo International Ritmica Infantado մրցաշարում չորս մեդալ է նվաճել, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Օղակների վրա վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր, գնդակով վարժությունում նվաճել է արծաթ, իսկ գուրզերով և ժապավենով վարժություններում՝ բրոնզի է արժանացել: