Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը Zarkerak - Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը
Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը

Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

«Պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը:

 

Աշխատանքներ կտարվեն բժիշկների կողմից դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը պատշաճ իրականացնելու համար:

 

Այս թեմայով նախարարն այսօր աշխատանքային հանդիպում կունենա նաև դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

10 Փետրվար, 2025 16:30
Վեր