Իշխանությունները հարցին հնարավոր լավագույն լուծումը կգտնեն. Հայկ Կոստանյանն արձագանքել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների բողոքին Zarkerak - Իշխանությունները հարցին հնարավոր լավագույն լուծումը կգտնեն. Հայկ Կոստանյանն արձագանքել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների բողոքին
Zarkerak Zarkerak - Իշխանությունները հարցին հնարավոր լավագույն լուծումը կգտնեն. Հայկ Կոստանյանն արձագանքել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների բողոքին
Իշխանությունները հարցին հնարավոր լավագույն լուծումը կգտնեն. Հայկ Կոստանյանն արձագանքել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների բողոքին

Իշխանությունները հարցին հնարավոր լավագույն լուծումը կգտնեն. Հայկ Կոստանյանն արձագանքել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների բողոքին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն անդրադարձել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների բողոքին.

«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։

Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։

Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»։

10 Փետրվար, 2025 16:41
Վեր