ԲՏԱ նախարարը՝ ԱԺ նախագահի նոր մեքենայի մասին

«10 տարվա ընթացքում մեքենան հաստատ մաշված կլինի։ Եվ կարիք կար այդ մեքենան փոխելու»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով կառավարության որոշմամբ Ալեն Սիմոնյանին նոր մեքենա տրամադրելու մասին հարցին։

«Դա ժողովրդից գաղտնի որոշում չէ։ Դա եղել է չքննարկվող թեմաներից»,- ասաց նախարարը։ Այն հարցին, թե  արդա՞ր է արդյոք որոշումը, որ սահմանամերձ Ճակատենում լինի УАЗ, իսկ պաշտոնյային տրամադրվի  թանկարժեք մեքենա՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց․ 

«Արդար է նրանով, որ Ճակատենում հարկավոր է  УАЗ տիպի մեքենա կամ ՆԻՎԱ»։

Հիշեցնենք, որ կառավարության այսօվա նիստում որոշում կայացվեց թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ձեռք բերել մարդատար ավտոմեքենա BMW 750Li xDrive LCI դասի մեկ անձից գնման ընթացակարգով: Ավտոմեքենան ձեռք կբերվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։

25 Նոյեմբեր, 2021 13:23
Վեր