Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Zarkerak - Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Zarkerak Zarkerak - Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)
Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Աբովյան քաղաքում դրիֆթ արած 21-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Օրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն և կատարում դրիֆթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Կոտայքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 18.05-ին, Աբովյան քաղաքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Բալահովիտ գյուղի 21-ամյա բնակիչը և «Նիվայով» հանդերձ տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին:

10 Փետրվար, 2025 17:30
Վեր