17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1269 է. Ավանեսյան

17326 ընդհանուր ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվն ընդամենը 1269 է, այսինքն՝ ընդամենը 3.6 տոկոսն է, որ պատվաստված է, բայց վարակվել է, ինչը նաև ցույց է տալիս, որ վարակելիության առումով էլ պատվաստանյութերը մեզ ապահովում են պաշտպանությամբ և արդյունավետ են, կառավարության այսօրվա նիստում նշեց Առողջապահության նախարարը։  

«Հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն են պատվաստված. սա ևս շատ լավ ցուցանիշ է հանդիսանում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ տարեց քաղաքացիները պատվաստված լինելու պարագայում հեշտությամբ հաղթահարում են հիվանդությունը»,- ընդգծեց Անահիտ Ավանեսյանը:

Անդրադառնալով վերարտադրողական առողջության վրա ազդեցությանը՝ Ավանեսյանը ասաց, որ դրա մասին խոսակցությունները ապատեղեկատվական, մանիպուլյատիվ բամբասանքներ են, և մեծ Բրիտանիայում իրականացված մեծաթիվ վիճակագրական տվյալների հիմքով հետազոտությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա, այլ հակառակը՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քովիդ-19 հիվանդությունը և դրա ընթացքը կարող են ուղիղ կապ ունենալ մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա, այդ թվում նաև՝ վերարտադրողական առողջության վրա: 

25 Նոյեմբեր, 2021 13:41
Վեր