ԵՄ-ում մեզ սպասում են, նրանց համար մենք արժեքավոր ենք  և ԵՄ-ն էլ ՀՀ-ի կարիքն ունի. Արտակ Զեյնալյանը՝ Ագնեսա Խամոյանին Zarkerak - ԵՄ-ում մեզ սպասում են, նրանց համար մենք արժեքավոր ենք և ԵՄ-ն էլ ՀՀ-ի կարիքն ունի. Արտակ Զեյնալյանը՝ Ագնեսա Խամոյանին
Zarkerak Zarkerak - ԵՄ-ում մեզ սպասում են, նրանց համար մենք արժեքավոր ենք և ԵՄ-ն էլ ՀՀ-ի կարիքն ունի. Արտակ Զեյնալյանը՝ Ագնեսա Խամոյանին
ԵՄ-ում մեզ սպասում են, նրանց համար մենք արժեքավոր ենք  և ԵՄ-ն էլ ՀՀ-ի կարիքն ունի. Արտակ Զեյնալյանը՝ Ագնեսա Խամոյանին

ԵՄ-ում մեզ սպասում են, նրանց համար մենք արժեքավոր ենք և ԵՄ-ն էլ ՀՀ-ի կարիքն ունի. Արտակ Զեյնալյանը՝ Ագնեսա Խամոյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ-ում Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղեց Արտակ Զեյնալյանին. «Ես ձեր ամեն խոսքից հետո սպասում եմ, որ դուք բաժակը վերցնելու եք և ասեք՝ կեցցե ԵՄ-ն: Սա մեզ ի՞նչ է տալիս, մեզ ո՞վ է սպասում ԵՄ-ում»:

Հարցին ի պատասխան՝ Զեյնալյանը նշեց. «Պետք է ճիշտ կենաց խմել իմանալ, կարծում եմ՝ աղավաղված է կենաց ասելու և խմելու կուլտուրան: Ինչ վերաբերում է՝ ով է սպասում ԵՄ-ում մեզ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր լիազորված են, դրա վերաբերյալ բազմիցս հայտարարություններ են արել և ընդունել են եվրոպական ակտեր: Բազմիցս դրա պատասխանները հնչեցվել են, թե ովքեր են մեզ սպասում ԵՄ-ում և ինչ ակցիաներով է դա արտահայտվել: Իրավական ակտ վկայակոչեմ՝ SEPA-ն, որը բանակցվել և ստորագրվել է: ԵՄ-ում մեզ սպասում են, եթե ձեզ թվում է, թե մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, կարծում եմ՝ սխալվում եք, մենք արժեքավոր ենք ԵՄ-ի համար և ԵՄ-ն էլ ՀՀ-ի կարիքն ունի»:

11 Փետրվար, 2025 14:58
Վեր