Նատալյա Օրեյրոն խնդրել է օգնել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղին

Ուրուգվացի դերասանուհի և նաև երգչուհի Նատալյա Օրեյրոն տեսաուղերձ է ձայնագրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համահայկական մարաթոնի համար, որտեղ Օրերյրոն կոչ է անում  մասնակցել դրամահավաքին։ Տեսանյութը հրապարակվել է Թվիթերյան էջերից մեկում։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքով զբաղվելու է նաև «ՅՈւՆԻՍԵՖ»-ի արգենտինական մասնաճյուղը։ Հավաքված դրամական միջոցները ամբողջությամբ կտրամադրվեն  Սյունիքի Վերիշեն գյուղի մանկապարտեզի վերանորոգմանը»,- ասել է Նատալյա Օրեյրոն։

 

 

 

25 Նոյեմբեր, 2021 14:35
Վեր