Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում է. ԱԳ փոխնախարար Zarkerak - Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում է. ԱԳ փոխնախարար
Zarkerak Zarkerak - Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում է. ԱԳ փոխնախարար
Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում է. ԱԳ փոխնախարար

Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում է. ԱԳ փոխնախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ամեն դեպքում, սահմանազատման հանձնաժողովների նիստ տեղի ունեցավ, պայմանավորվածություն կա, որ նոր նիստ պետք է տեղի ունենա»,- լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ հակադրվելով կարծիքին, թե հայ-ադրբեջանական բանակցությունները հայտնվել են փակուղում։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ ԱԳ փոխնախարարն ասաց, թե երկար ժամանակ է, ինչ Հայաստանը սպասում է Ադրբեջանի ներկայացված առաջարկների արձագանքներին։

«Հույս ունենք՝ կարճ ժամանակում կստանանք, որպեսզի գործընթացը հնարավոր լինի շարունակել»,- ասաց նա։

Կոստանյանը պնդեց՝ Հայաստանը, ինչպես նախկինում, շարունակում է կառուցողական տրամադրված լինել ու ներգրավված լինել բանակցություններում։

Դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքի լեզվով խոսել ու պահանջներ ներկայացնել՝ Կոստանյանը պատասխանեց, թե նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։

«Հայաստանը չի տրվելու նման սադրանքների, շարունակելու ենք կառուցողական տրամադրված լինել բանակցություններում»,- հավելեց նա։ Հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել այն «միջանցքը», որը պահանջում են՝ ո՞րն է լինելու ՀՀ գործողությունը՝ ԱԳ փոխնախարարը պատասխանեց, որ Հայաստանը իրեն հասու ողջ գործիքակազմով պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը։

13 Փետրվար, 2025 13:26
Վեր