Բոյկոտի կողմնակիցները սկսել են ոչ միայն լեզուներին ազատություն տալ, այլև ձեռքերին Zarkerak - Բոյկոտի կողմնակիցները սկսել են ոչ միայն լեզուներին ազատություն տալ, այլև ձեռքերին
Zarkerak Zarkerak - Բոյկոտի կողմնակիցները սկսել են ոչ միայն լեզուներին ազատություն տալ, այլև ձեռքերին
Բոյկոտի կողմնակիցները սկսել են ոչ միայն լեզուներին ազատություն տալ, այլև ձեռքերին

Բոյկոտի կողմնակիցները սկսել են ոչ միայն լեզուներին ազատություն տալ, այլև ձեռքերին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ այսօր 97 համարի ավտոբուսի վարորդի կողմից ուղևորներին վճարում կատարելու հորդորից հետո երեք ուղևորի և վարորդի միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վարորդը ենթարկվել է բռնության։ Փետրվարի մեկից, որոշ քաղաքական ուժեր և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու իր կողմնակիցները այսպես ասած բողոքի ակցիաներ են իրականացնում ավտոբուսներում և ուղևորներին կոչ են անում չվճարել ուղեվարձը, կամ վճարել 100 դրամ։ Բողոքի այդ ակցիաների ընթացքում տարբեր միջադեպեր են գրանցվել։, Տրանսպորտի ուղևորների զգալի մասը չի ցանկանում միանալ բոյկոտ իրականացնողներին և արժանանում է վիրավորանքների և պիտակավորումների։ Եվ ահա, այսօր արդեն բոյկոտի կողմնակիցները սկսել են ոչ միայն լեզուներին ազատություն տալ, այլև ձեռքերին։ Սա թերևս հերթական անգամ ապացուցում է, որ այսպես ասած բոյկոտողները կրկին հրահանգ են ստացել ամեն ինչ անել երկրում քաոս և խառնաշփոթ առաջացնելու համար։

Բարեխիղճ ուղևորներին վիրավորում են և վարկաբեկում, իսկ հետո այդ ամենը նկարահանում են և գռեհիկ մեկնաբանություններով տարածում սոցիալական ցանցերում, այդպես փորձելով հասարակության մեջ թշնամանք տարածել։

Ավտոբուսային «ընդդիմության» ձեռագիրը նույնն է, ինչ փողոցերում այսպես ասած երկիրը փրկող ընդդիմության։ Արդեն մի քանի տարի շարունակ նույն ձեռագրով, նույն դեմքերն ու հրահանգիչները փորձում են երկիրն ու հասարական կարգը ցնցումների մեջ պահել։

Այս ձեռագիրը անփոփոխ է 2020 թվականի պատերազմի օրերից սկսած։ Պատերազմից անմիջապես հետո մինչև այսօր՝ ընդդիմությունը փորձում է ապակայունացնել երկրի ներքաղաքական կյանքը՝ ամիսներ շարունակվող ցույցերով, փողոցների շրջափակումով, անկարգություններով և մարդկանց ահաբեկումներով։

Փողոցային հանրահավաքներն ու անկարգությունները էական արդյունք չէին ապահովում, հետևաբար պետք էր անցնել փոքր խմբերի կողմից հրահրվող քաշքշուկների և վիճաբանությունների, որոնք մի կողմից կապահովեն քաղաքական շոուն, իսկ մյուս կողմից էլ հասարակական կյանքը կդարձնեն խոցելի։ Բնականաբար ավտոբուսներում շրջող և բոյկոտի կոչեր անող խմբակների նպատակը մարդկանց սոցիալական խնդիրների լուծումը չէ, այլ հակառակը՝ այդ խմբակների տերերին պետք են չլուծված խնդիրներ, որպեսզի հասարակությունը միշտ գտնվի հոգեբանորեն լարված և անորոշ վիճակում։

Հայաստանը վերջին տարիներին ու նաև այսօր կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ։ Հայաստանի դեմ հզոր հիբրիդային պատերազմ է վարվում։ Հայաստանին այսօր պետք է մեծ ուշադրություն դարձնել ներքին անվտանգությանն ու կայունությանը։ Որքան էլ, որ մեր երկիրն այսօր համարվի ամենաանվտանգ երկրներից մեկը աշխարհում, այդումաենայնիվ հասկանալի է, որ արտաքին ուժերը «բարեկամի» դիմակի տակ և տեղի «100 դրամանոց» քաղաքական «փրկիչների» ձեռքով միշտ ձգտելու են ապակայունացնել Հայաստանի ներքին կյանքը։

Մկրտիչ Իսրայելյան 

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

14 Փետրվար, 2025 13:45
Վեր