Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իտալական ֆուտբոլի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին՝ Լուիս Թոմաս Բուֆոնը, կարող է շուտով սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է armsport.am-ը:
17-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ ընդգրկվել է իտալական Սերիա Բ-ի՝ «Պիզա»-ի հիմնական թիմի հայտացուցակում «Չեզենա»-ի դեմ հանդիպման համար։
Հետաքրքիր է, որ ի տարբերություն հոր՝ նա ընտրել է հարձակվողի դիրքը։ Այս մրցաշրջանում նա արդեն հասցրել է «Պիզա»-ի երիտասարդական թիմի կազմում խփել 4 գոլ 3 հանդիպման ընթացքում։
«Պիզա»-ն, որը գլխավորում է Ֆիլիպո Ինձագին, պայքարում է Սերիա A բարձրանալու համար։