Կոտայքում 36-ամյա վարորդը Mazda-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Zarkerak - Կոտայքում 36-ամյա վարորդը Mazda-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ
Zarkerak Zarkerak - Կոտայքում 36-ամյա վարորդը Mazda-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ
Կոտայքում 36-ամյա վարորդը Mazda-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Կոտայքում 36-ամյա վարորդը Mazda-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Մուշեղ Ն․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Ջրառատ թաղամասի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Մարատ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

16 Փետրվար, 2025 20:21
Վեր