Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 15-ին Լաս Վեգասում կայացած UFC Fight Night 251 մրցաշարում 27-ամյա Էդմեն Շահբազյանը արագ հաղթանակ տարավ Դիլան Բուդկայի նկատմամբ։
Շահբազյանը առաջին ռաունդի երկրորդ րոպեին հուժկու հարվածով ուղարկեց մրցակցին նոկդաունի, ապա շարունակեց գրոհը, ինչից հետո մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ ֆիքսելով Շահբազյանի հաղթանակը նոկաուտով 95-րդ վայրկյանին։ Այս հաղթանակից հետո Շահբազյանի հաշվին 14 հաղթանակ և 5 պարտություն է։
Շահբազյանը և բրազիլացի Իսմայել Բոնֆիմը ստացան բոնուսներ լավագույն ելույթի համար։