Չեխիայում ՀՀ դեսպանը երկրի փոխվարչապետին փոխանցել է Հայաստան այցելելու հրավերը Zarkerak - Չեխիայում ՀՀ դեսպանը երկրի փոխվարչապետին փոխանցել է Հայաստան այցելելու հրավերը
Zarkerak Zarkerak - Չեխիայում ՀՀ դեսպանը երկրի փոխվարչապետին փոխանցել է Հայաստան այցելելու հրավերը
Չեխիայում ՀՀ դեսպանը երկրի փոխվարչապետին փոխանցել է Հայաստան այցելելու հրավերը

Չեխիայում ՀՀ դեսպանը երկրի փոխվարչապետին փոխանցել է Հայաստան այցելելու հրավերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մարիան Յուրեչկան։ Այս մասին հայտնում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից:

«Հանդիպման ընթացքում շեշտվել է սոցիալական հարցերի բնագավառում երկկողմ համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով կապերի ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում այն ընդլայնելուն ուղղված համատեղ նախաձեռնությունների հեռանկարները:

Դեսպանը նախարար Յուրեչկային փոխանցեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացին ու հեռանկարներին։ Դեսպանը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում վերջին զարգացումները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակման ՀՀ տեսլականը»,- ասված է հաղորդագրության մեջ:

16 Փետրվար, 2025 22:35
Վեր