Այցելե՞լ են ԿԽՄԿ-ից Բաքվի բանտում կրկին հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին, ի՞նչ է հայտնի նրա առողջական վիճակի մասին Zarkerak - Այցելե՞լ են ԿԽՄԿ-ից Բաքվի բանտում կրկին հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին, ի՞նչ է հայտնի նրա առողջական վիճակի մասին
Zarkerak Zarkerak - Այցելե՞լ են ԿԽՄԿ-ից Բաքվի բանտում կրկին հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին, ի՞նչ է հայտնի նրա առողջական վիճակի մասին
Այցելե՞լ են ԿԽՄԿ-ից Բաքվի բանտում կրկին հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին, ի՞նչ է հայտնի նրա առողջական վիճակի մասին

Այցելե՞լ են ԿԽՄԿ-ից Բաքվի բանտում կրկին հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին, ի՞նչ է հայտնի նրա առողջական վիճակի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այս պահին չեմ կարող տեսակցության հետ կապված որևէ պնդում անել, որովհետև դեռ չունեմ նման տեղեկություններ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով  Բաքվում ապօրինի պահվող,  օրերս հացադուլ հայտարարած  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ասաց Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Հիշեցնենք, որ օրերս Բաքվում ապօրինի պահվող  Ռուբեն Վարդանյանը ի պատասխան կեղծ դատական գործընթացի ընտանիքի միջոցով ուղերձ է հղել․«Որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի»:

2024-ի ապիլին ևս Վարդանյանը որոշել էր իր բողոքն արտահայտել հացադուլի միջոցով։ 

Զառա Ամատունին հայտնեց, որ Բաքվում պահով հայերին, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը ԿԽՄԿ-ից  վերջին անգամ այցելել են հունվարին։ Թե ինչպիսին են եղել պահման պայմանները, առողջական ինչ վիճակում են գտնվել, նա չմեկնաբանեց։  

Արդյոք արտակարգ դեպքերը՝ ինչպես հացադուլները, ենթադրում են ԿԽՄԿ ավելի ինտենսիվ այցելություններ կամ աշխատանք իշխանությունների հետ։ Ամատունին նշեց, որ նման դեպքերում մարդկանց առողջության և այն վատթարացնող հանգամանքների առնչությամբ, բնականաբար, կան որոշակի նկատառումներ  կամ  մտավախություններ, որոնցող զբաղվում են․«Սակայն,  նորից չեմ կարող ասել, որ մենք հիմա դա կարող ենք հաստատել  կամ մանրամասներ հայտնել դրա շուրջ, որովհետև այս բոլոր հարցերը կարգավորվում են  մեր և քաղաքական իշխանությունների կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում, հանրության հետ մենք դրանք չենք քննարկում»։ 

Ամատունուց հետաքրքրվեցինք նաև, թե արդոք ի վերջո ՀՀ տեղափոխվել է Արցախում  հոկտեմբերի 20-ին մահացած 70-ամյա Վերա Աղասյանի մարմինը․«Չեմ կարծում  որովհետև մենք ներգրավված չենք պրոցեսում, հետևաբար այլ տեղեկություններ չունենք»։ 

 

Մարիամ Մկրտչյան

21 Փետրվար, 2025 12:00
Վեր