Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Համացանցում այսօր կայծակնային արագությամբ տարածվեց տեսանյութ, որտեղ երեւում է, որ Երեւան-Արտաշատ մայրուղով ընթացող մի մեքենայի բեռնախցիկից ադրբեջանական դրոշ է կախված։
Մասիսի Հայանիստ գյուղում ապրող վարորդի որդին նոր է վերադարձել բանակից եւ նա որոշել է, այսպես ասած՝ բողոքի ակցիա իրականացրել` անարգել Ադրբեջանի դրոշը։
Կապել է դրոշը մեքենայի բեռնախցիկից եւ գետնին քարշ տարով տարել է։ Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե տղամարդը Ադրբեջանի պրոպագանդա է անում։ Նա ոստիկանության բաժնում պատմել է, որ նման մտադրություն չի ունեցել, այլ ճիշտ հակառակը եւ որպես ապացույց` տեսանյութ է տվել ոստիկաններին։
ՆԳՆ-ից մեր տեղեկությունը չհերքեցին, բայց այլ մանրամասներ էլ չասացին, միայն նշեցին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Ըստ երեւույթին, վարորդին տուգանել են՝ մեքենայի պետհամարանիշները թաքցնելու համար։