Ադրբեջանում կամայականորեն ձերբակալվածները, այդ թվում՝ էթնիկ հայեր, պետք է ազատ արձակվեն. Տյուրկ Zarkerak - Ադրբեջանում կամայականորեն ձերբակալվածները, այդ թվում՝ էթնիկ հայեր, պետք է ազատ արձակվեն. Տյուրկ
Zarkerak Zarkerak - Ադրբեջանում կամայականորեն ձերբակալվածները, այդ թվում՝ էթնիկ հայեր, պետք է ազատ արձակվեն. Տյուրկ
Ադրբեջանում կամայականորեն ձերբակալվածները, այդ թվում՝ էթնիկ հայեր, պետք է ազատ արձակվեն. Տյուրկ

Ադրբեջանում կամայականորեն ձերբակալվածները, այդ թվում՝ էթնիկ հայեր, պետք է ազատ արձակվեն. Տյուրկ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նիստում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

«Ես ուշադրությամբ հետևում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ բանակցություններին՝ հույս ունենալով, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման, ապաքինման և հաշտեցման գործընթացի: Մենք պատրաստ ենք աջակցել։ Բոլոր նրանք, ովքեր կամայականորեն ձերբակալվել են Ադրբեջանում, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատաքննության իրավունքը պետք է լիովին պահպանվի»,- ասել է Տյուրկը:

Հայտարարությանն արձագանքել են Բաքվից: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է՝ արդարության հասնելը պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեղադրվում են, իր խոսքով, «պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար»:

04 Մարտ, 2025 12:00
Վեր