Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է հղել, որում նաև առանձին ներողություն է խնդրել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի կնոջից` Ալվարդից, որին ցավ պատճառելու միտքն իր համար ամենածանրն է:
«Եթե ես Ձեր ու Ձեր ամուսնու հետ ձեր մեքենայում չգտնվեի, նա հիմա ձեր կողքին կլիներ: Խնդրում եմ ինձ ներեք: Ինձ համար դա ամենածանր պատիժն է, որ իմ պատճառով ևս մեկ մարդ այստեղ տառապում է բոլորիս հետ միասին»,-նշել է Վարդանյանը: