Սիրիայի իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադար են կնքել Zarkerak - Սիրիայի իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադար են կնքել
Zarkerak Zarkerak - Սիրիայի իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադար են կնքել
Սիրիայի իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադար են կնքել

Սիրիայի իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադար են կնքել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի ներկայիս իշխանությունը և քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» հրադադարի մասին համաձայնության են հասել: Պայմանագիրը ստորագրել են Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարը։ Ըստ պայմանավորվածության՝ քրդական ուժերը պետք է դառնան Սիրիայի ուժային կառույցների մաս։

 

Սիրիական կողմի տվյալով՝ ըստ համաձայնագրի՝ «Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները ինտեգրվելու են պետական կառավարման համակարգին»:

 

Բացի դրանից՝ ըստ փաստաթղթի տեքստի՝ կերաշխավորվեն քուրդ բնակչության բոլոր իրավունքները, այդ թվում՝ քաղաքացիության իրավունքը։ Քրդերն իրենց հերթին պարտավորվում են աջակցել Սիրիայի նոր իշխանությանը՝ Բաշար Ասադի կողմնակիցների և Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ գործոնների դեմ պայքարում:

 

Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչև այս տարվա վերջ։

11 Մարտ, 2025 16:09
Վեր