Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում մենք տեսանք մարդկության դեմ իրականացված հանցագործություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Մարինա Մեզուրը՝ Եվրախորհրդարանում կազմակերպված «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկմանը։
Ֆրանսիան ներկայացնող պատգամավորը նշել է, որ 2023 թվականին Եվրոպան չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանին, և այսօր պետք է գործի՝ Ադրբեջանի կողմից պահվող հայերի ազատ արձակման համար։
«Նրանք պահվում և խոշտանգվում են, սակայն նրանց միակ հանցանքը իրենց ժողովրդին, իրենց հողն ու իրավունքները պաշտպանելն է: Եթե մենք ոչինչ չանենք, ուղերձ կհղենք Ալիևին, որ նա կարող է անպատիժ շարունակել այն, ինչ անում է Հայաստանի դեմ: Այնպես որ, լռությունն այլևս ընդունելի չէ։ Մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք՝ Հայաստանը միայնակ չէ։ Մենք Հայաստանի կողքին ենք՝ ապահովելու նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը՝ չվախենալով Ադրբեջանի նոր ագրեսիայից»,- նշել է Մեզուրը: