Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ Պերնանդո Բարենա Zarkerak - Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ Պերնանդո Բարենա
Zarkerak Zarkerak - Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ Պերնանդո Բարենա
Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ Պերնանդո Բարենա

Հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ․ Պերնանդո Բարենա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Դրա շրջանակում իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարենան ներկաներին հիշեցրել է ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը։

«Չենք կարող մոռանալ, որ Ադրբեջանը ավտորիտար պետություն է, որտեղ ցանկացած քաղաքական այլախոհություն ճնշվում է։ Մենք պետք է պահանջենք ազատ արձակել 23 հայ ռազմագերիներին, որոնց նկատմամբ իրականացվում են կեղծ դատավարություններ, դատավարական ընթացակարգերի խախտումներ և շինծու մեղադրանքներ։

Այս առումով հատկապես կարևոր է, որ Միջազգային քրեական դատարանը հետաքննի Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի կողմից ներկայացված գործերը և դատական​ պատասխան տրամադրի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերին»,- նշել է նա։

Պատգամավորը դիմել է քննարկմանը ներկա եվրահանձնակատարին՝ արդյո՞ք ԵՄ հանձնաժողովը պատրաստ է Հայաստան ներխուժման դեպքում Ալիևի դեմ կիրառել նույն պատժամիջոցները, որոնք սահմանվել են Պուտինի դեմ Ուկրաինա ներխուժումից հետո։

13 Մարտ, 2025 10:28
Վեր