Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացումը պետք է անհանգստացնի ԵՄ խորհրդարանին․ Մայքլ ՄքՆամարա Zarkerak - Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացումը պետք է անհանգստացնի ԵՄ խորհրդարանին․ Մայքլ ՄքՆամարա
Zarkerak Zarkerak - Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացումը պետք է անհանգստացնի ԵՄ խորհրդարանին․ Մայքլ ՄքՆամարա
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացումը պետք է անհանգստացնի ԵՄ խորհրդարանին․ Մայքլ ՄքՆամարա

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացումը պետք է անհանգստացնի ԵՄ խորհրդարանին․ Մայքլ ՄքՆամարա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։

Իռլանդացի եվրապատգամավոր Մայքլ ՄքՆամարան կարծիք է հայտնել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի վատթարացումը պետք է անհանգստացնի ԵՄ խորհրդարանին, իսկ Եվրահանձնաժողովը չպետք է լռի։

«Լեռնային Ղարաբաղից 16 անձանց ու 8 նախկին ղեկավարների շարունակվող կալանքը և դատավարությունը պետք է դատապարտել ստալինյան ցուցադրական դատավարությունների նման։

Պետք է դատապարտել նաև լրատվամիջոցների և դիտորդների հասանելիության մերժումը, թեև այդ դատավարություններն իբր ընթանում են հրապարակային»,- նշել է նա:

Պատգամավորը ուշադրություն է հրավիրել, որ դատավարություններին զուգահեռ Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի հետ։

ՄքՆամարան մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը փակում է նաև Կարմիր խաչի Բաքվի գրասենյակը, որը միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ունի Բաքվում պահվող հայերին:

13 Մարտ, 2025 10:57
Վեր