Կառավարությունը նախատեսում է ավելացնել գյուղատնտեսական ապահովագրության աջակցությունը Zarkerak - Կառավարությունը նախատեսում է ավելացնել գյուղատնտեսական ապահովագրության աջակցությունը
Zarkerak Zarkerak - Կառավարությունը նախատեսում է ավելացնել գյուղատնտեսական ապահովագրության աջակցությունը
Կառավարությունը նախատեսում է ավելացնել գյուղատնտեսական ապահովագրության աջակցությունը

Կառավարությունը նախատեսում է ավելացնել գյուղատնտեսական ապահովագրության աջակցությունը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը կավելացնի գյուղատնտեսության ոլորտին ցուցաբերվող աջակցությունն՝ ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում խնդիրներ են առաջացել՝ կապված վնասաբերության բարձր մակարդակի, վերաապահովագրական կազմակերպությունների հայկական շուկայից դուրս գալու և համաֆինանսավորման հետ։ Այդ պատճառով կառավարությունը պատրաստ է իր վրա վերցնել ապահովագրական բեռի մի մասը»,-ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ եթե ապահովագրական վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրավճարի 200 տոկոսը, ապա կառավարությունը կփոխհատուցի այդ սահմանաչափից բարձր հատուցումները, գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարների փոխհատուցման մակարդակը 50-60 տոկոսից կբարձրացվի 70-80 տոկոսի։
«Կառավարությունը կշարունակի համակարգային լուծումների մշակումը, որոնք ոչ միայն կներառեն ապահովագրությունը, այլև համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը»,-նշեց Պապոյանը։

Նախարարն ասաց, որ գյուղապահովագրության ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել Էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկը, Գյուղապահովագրության հիմնադրամը և ապահովագրական ընկերությունները։

 

13 Մարտ, 2025 11:46
Վեր