Կառավարության գործը շենքի տանիքներով զբաղվելը չէ, չնայած մենք ստիպված ենք զբաղվել. Փաշինյան Zarkerak - Կառավարության գործը շենքի տանիքներով զբաղվելը չէ, չնայած մենք ստիպված ենք զբաղվել. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Կառավարության գործը շենքի տանիքներով զբաղվելը չէ, չնայած մենք ստիպված ենք զբաղվել. Փաշինյան
Կառավարության գործը շենքի տանիքներով զբաղվելը չէ, չնայած մենք ստիպված ենք զբաղվել. Փաշինյան

Կառավարության գործը շենքի տանիքներով զբաղվելը չէ, չնայած մենք ստիպված ենք զբաղվել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք որոշում կայացրինք համահարթ դարձնել եկամտային հարկը՝ սկզբից 23 տոկոս, հիմա հասավ մինչև 20 տոկոսի: Երբ այն ժամանակ մենք այս փոփոխությունն անում էինք, ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին բողոքի ակցիաներ՝ ասելով, որ սա անարդար է, որովհետև մենք մեծ եկամուտներ ստացողների համար փոփոխություններ ենք անում, ինչը սոցիալական անարդարությունը խորացնում է»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով անշարժ գույքի հարկման համակարգի մասին՝ Փաշինյանը նշեց. «Կարևոր է արձանագրել, թե ինչի է բերել այդ որոշումը, պետական բյուջեն անշարժ գույքի հարկից զրո եկամուտ է ստանում, այդ եկամուտը ստանում են համայնքները: Անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են, համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեներն ավելացնում են: Սա այն դեպքն է, երբ մենք բառի բուն իմաստով մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարն աջ գրպանից հանել ձախ գրպանում դնելն է: Երբ մեր քաղաքացիները նամակներ են գրում, ասում են՝ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում էս չկա, էն չկա, Կառավարության գործն այդ շենքի տանիքներով զբաղվելը չէ, չնայած մենք ստիպված ենք զբաղվել, դա մաքուր տեղական ինքնակառավարման մարմնի ֆունկցիա է, իսկ նա դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե: Խոսել այս համակարգի դեմ, նշանակում է ասել, որ մեր գյուղերը պետք է շարունակեն մնալ ցեխի մեջ, եթե չունես կես մետրանոց ռեզինից սապոկներ, նշանակում է, դու պետք է տնից դուրս չգաս: Մենք մեր գյուղերը ցեխի միջից պետք է հանենք և ցեխի միջից հանում ենք»:

13 Մարտ, 2025 11:59
Վեր