Դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվել 7 դրամով. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվել 7 դրամով. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվել 7 դրամով. Նիկոլ Փաշինյան
Դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվել 7 դրամով. Նիկոլ Փաշինյան

Դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվել 7 դրամով. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվել 7 դրամով, 15 դրամով, չի կարող այսօր Հայաստանում ըտենց հող լինի, որ արժեքը լինի 7 դրամ»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ դրա մասին իմանում են, երբ այդ հողերը հայտնվում են հանրամատչելի, հրապարակային դաշտում՝ այդ գնից 15-20 անգամ ավելի բարձր գներով. «Պետք է որոշենք՝ այստեղ ինչ անենք, որ կոնկրետ գործողություն տեղի ունենա: Պետք է այդ նեգատիվ պրոցեսները կանգնեցնել, երկրորդը՝ հասկանալ հրատապության ռեժիմով ինչ օրենսդրական փոփոխություններ ենք անում, որպեսզի այս խնդիրը լուծվի: Շատ բան կորսվել է արդեն, պետք է հասկանանք՝ այս ձևական աճուրդները ոնց կարող ենք դուրս բերել: Գուցե աշխատանքային խումբ ձևավորենք՝ ՏԿԵ նախարարի գլխավորությամբ, արագ լուծումներ առաջարկեք, որ այս խնդիրը լուծենք: Մարզպետներին էլ հանձնարարություն՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահել»:

Փաշինյանը նաև նշեց. «Մեր կառավարման համակարգում իրավիճակներ են առաջ գալիս, ես ասում եմ, բայց ինչն է, որ մեր գործընկերներին տալիս է ուղերձ, որ այդպես կարելի է անել:Կարո՞ղ ա ըստեղ ուրիշ բան խոսում ենք, այս դռնից դուրս ենք գալիս, հետո ես ընդեղ մեգաֆոնը վերցնում եմ, ասում եմ՝ ժողովուրդ, Կառավարության նիստում, որ ասեցինք, դե էդ մոռացանք, ոնց պայմանավորվեցինք, ըտենց ենք անում: Չի եղել գոնե այսպիսի մի դեպք 7 տարվա ընթացքում: Ես չեմ կարող ամեն ինչի մասին բացարձակապես տեղյակ լինել: Սա ինչ իրավիճակ է, ես չեմ հասկանում, ձեր աչքը չի՞ ծակում՝ ոնց կարող է 100 դրամով հող վաճառվել, եթե 100 դրամով հող է վաճառվում՝ արգելեք, ոչ մի հող 100 դրամով մի վաճառեք: Սա շատ վատ ազդակ է, սա աներևակայելի է»:

13 Մարտ, 2025 12:31
Վեր