Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կիրակի օրն եմ գնացել Գյումրի, այո, մասնակցել եմ դրամահավաքի: Նախարարը և Կառավարությունը քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական»,- լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս տարիների ընթացքում բավական ձեռքբերումներ ունի, որոնք պիտի ներկայացնի նաև քվեարկողներին. «Բացառվում է որևէ հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիքը չկա: ՔՊ-ն պիտի անի աշխատանք, որն անում է և վստահ եմ, որ այս կարևոր գործը ներկայացնելով և նաև ներկայացնելով, թե ինչ է արվելու Սարիկ Մինասյանի հաղթանակի պարագայում, կարծում եմ, որ գյումրեցին իր ձայնը կտա ՔՊ-ին և Սարիկին»: