Համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են, ինչը կարևոր իրադարձություն է. վարչապետ Zarkerak - Համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են, ինչը կարևոր իրադարձություն է. վարչապետ
Zarkerak Zarkerak - Համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են, ինչը կարևոր իրադարձություն է. վարչապետ
Համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են, ինչը կարևոր իրադարձություն է. վարչապետ

Համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են, ինչը կարևոր իրադարձություն է. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նախ արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են՝ տեքստի համաձայնեցմամբ, ինչը կարծում եմ՝ կարևոր իրադարձություն է: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե խաղաղության պայմանագրի հետ կապված ընդհանուր տեքստին երբ հնարավոր կլինի ծանոթանալ՝ նա ասաց. «Տեքստի հրապարակման հետ կապված, անկեղծ ասած, պրակտիկաներին պետք է նայել՝ ինչպիսին է: Մենք այդ տեքստում մեր հանրությունից ոչ մի գաղտնիք չունենք. հոդված-հոդված հրապարակվել է, և չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո՛, տեքստը չի կարդացել հանրությունը, բայց չի կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ: Հոդված-հոդված, դրույթ առ դրույթ վերջին չորս տարիներին հայտնի է»:

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:

13 Մարտ, 2025 19:01
Վեր