Էդ լո՞ւրջ եք հարցնում. Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ի վերջո ով է իրեն բերել իշխանության Zarkerak - Էդ լո՞ւրջ եք հարցնում. Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ի վերջո ով է իրեն բերել իշխանության
Zarkerak Zarkerak - Էդ լո՞ւրջ եք հարցնում. Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ի վերջո ով է իրեն բերել իշխանության
Էդ լո՞ւրջ եք հարցնում. Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ի վերջո ով է իրեն բերել իշխանության

Էդ լո՞ւրջ եք հարցնում. Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ի վերջո ով է իրեն բերել իշխանության

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին, թե ի վերջո՝ ո՞վ է բերել իրեն իշխանության:

«Էդ լո՞ւրջ եք հարցնում»,-ասաց վարչապետը, ապա հիշեցրեց, որ իր վերջին ասուլիսում, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցրեցին, թե ինչու է պարտվել ընտրություններում, նա պատասխանել էր՝ որովհետեւ ժողովուրդն ընտրել է Նիկոլ Փաշինյանին:

Հարցին՝ 2018-ին զգացե՞լ է քոչարյանականների  աջակցությունը հրապարակում, վարչապետը պատասխանեց. «Ես ընդհանրապես քոչարյանականների գոյությունը չեմ զգացել 2018-ին: Դուք ասում եք, որ ես իրեն դատում եմ, ժողովուրդն էլ ասում է՝ ընդհակառակը, ես իրեն չեմ դատում: Հիմա ես իրեն դատում եմ, թե՞ չեմ դատում»:

Ինչ վերաբերում է տեսակետին, որ ինքը նախկիններին պահում է քաղաքական դաշտում, որ իր իշխանությունն ամուր լինի, Փաշինյանն ասաց. «Որ ասեք՝ պահելու մեխանիկան որն է՝ ես կասեմ: Ի՞նչ է նշանակում պահել, կապել ենք որեւէ տե՞ղ:

Ես չեմ կարծում, որ նրանք ընդհանրապես քաղաքական գործոն են»:

13 Մարտ, 2025 19:25
Վեր