Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա. Փաշինյան Zarkerak - Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա. Փաշինյան
Zarkerak Zarkerak - Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա. Փաշինյան
Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա. Փաշինյան

Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք, և եթե չի լուծվել հարցը, դա ի՞նչ է նշանակում. դա նշանակում է, որ համաձայնություն չկա: Դա կարող եմ ասել միայն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բաքվում պահվող հայերի վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում կա՞ դրույթ, որը վերաբերում է արցախյան պատերազմներին մասնակցած՝ ՀՀ-ում գտնվող մարդկանց Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բաքվից հնչած հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Այն, ինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն կա խաղաղության համաձայնագրում: Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա. սա շատ կարևոր ընդգծում է: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է ՀՀ-ին և չի վերաբերում Ադրբեջանին. դա է պայմանագրի էությունը, և ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել: Ես հիմա ուզում եմ ասել նաև, որ, ըստ էության, այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել, նաև չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն: 

Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա»:

13 Մարտ, 2025 20:53
Վեր